Գլխավոր տեղեկություն
Համար
N 790
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.873
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2001

041.0790.06.11.01

 

Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏ


 Ո ր ո շ ու մ

 

6 նոյեմբերի 2001 թվականի N 790
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. (կետն ուժը կորցրել է 30.10.02 N 633-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 30.10.02 N 633-Ն)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` նախարարության աշխատողների առավելագույն թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը.

բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 15 որոշումը և 2001 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 189 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
նոյեմբերի 6-ի N 790 որոշմամբ


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(կառուցվածքն ուժը կորցրել է 30.10.02 N 633-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2002, N 633-Ն 07.11.2002, N 790
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան