«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հուլիսի 2005 թ. |
N 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿԱՄ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ` ԱՅԼ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կետերով և 41-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
2. Երևան քաղաքի Արաբկիր համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
3. Երևան քաղաքի Էրեբունի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
4. Երևան քաղաքի Կենտրոն համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
(4-րդ կետը փոփ. 06.06.08 N 40-Ն)
5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
6. Երևան քաղաքի Նոր Նորք համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
7. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
(7-րդ կետը փոփ. 06.06.08 N 40-Ն)
8. Արարատի մարզի Գոռավան, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ, Վարդաշատ, Պարույր Սևակ, Ուրցալանջ և Զանգակատուն համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
9. Արմավիրի մարզի Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Մյասնիկյան, Վանանդ, Արտամետ, Արգինա, Բագարան, Բաղրամյան, Երվանդաշատ, Կողբավան, Շենիկ, Արևադաշտ, Տալվորիկ, Հուշակերտ, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան, Խանջյան, Հացիկ, Ամասիա, Արաքս համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
10. Լոռի մարզի Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
11. Լոռի մարզի Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարակոփ, Թեղուտ և Շնող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
12. Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 15-ի «Մեկից ավելի ընտրատարածքներ ընդգրկող համայնքի տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող և անցկացնող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մասին» N 8/5-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |