ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 245-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) կրակատար քուղ ՕՇԱ |
800 000 (ութ հարյուր հազ.) մետր. |
2) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` «Իմպուլս» վերգետնյա հանքավայրի համար.
3) սարք ՈՒՆՍ-ՊԱ-0-100 մ |
400 (չորս հարյուր) հատ. |
4) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»
ա. ամոնիտ 6ԺՎ Դ-32 պատրոնացված |
600 000 (վեց հարյուր հազ.) կգ, |
բ. ամոնիտ 6ԺՎ փոշիացված |
600 000 (վեց հարյուր հազ.) կգ. |
5) պայթուցիկ նյութ փաուերջել 32*225 մմ |
400 000 (չորս հարյուր հազ.) կգ. |
6) պայթուցիկ նյութ փաուերջել 50*225 մմ |
100 000 (հարյուր հազ.) կգ. |
7) պայթուցիկ նյութ ԱՆՖՈ |
200 000 (երկու հարյուր հազ.) կգ. |
8) պայթուցիկ նյութ Տրոյան
ա. տրոյան (Պրիլ, Անֆո ՊՍ) |
200 000 (երկու հարյուր հազ.) կգ, |
բ. տրոյան ՏՋ (Սպլիտ) 32 մմ |
300 000 (երեք հարյուր հազ.) կգ, |
գ. տրոյան 100 (Սպլիտ) 50 մմ |
100 000 (հարյուր հազ.) կգ: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|