ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2008 թվականի N 258-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի N 505-Ա որոշմամբ հաստատված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրության 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության համաձայնագրով չբաշխված միջոցների բաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
NN |
Կատեգորիաները |
Գումարը (ՀՓԻ-ով) |
1. |
Շինարարական աշխատանքներ |
374,000 |
2. | Սարքավորումներ, ապրանքներ և մեքենաներ | 96,000 |
3. | Ուսուցում և ազգային տեխնիկական աջակցություն` ծրագրի Բ և Դ մասերի համար | 10,000 |
4. | Վերաֆինանսավորման և ներդրումային կապիտալ | |
5. | Գործառնական ծախսեր | |
I) ծրագրի Դ մասում նկարագրված աշխատավարձեր և հատկացումներ | ||
II) ծրագրի Ա մասում նկարագրված աշխատավարձեր և հատկացումներ | ||
III) գործառնական ծախսեր` ծրագրի Դ մասի համար | 70,000 | |
III) գործառնական ծախսեր` ծրագրի Ա մասի համար | ||
6. | Չբաշխված | |
Ընդամենը | 550,000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |