ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 446-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 207-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետում «սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնը (այuուհետ` կենտրոն)» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության տարածքային բաժինը (այuուհետ` տարածքային բաժին)» բառերով.
2) 7-րդ կետում «կենտրոն» բառը փոխարինել «տարածքային բաժին» բառերով, իսկ 9-րդ կետում «կենտրոններից» բառը` «տարածքային բաժիններից» բառերով.
3) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով և դրանց հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 19 Երևան |