«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 50008028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
12 հունվարի 2008 թ. |
N 50-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 Թ. ԱՊՐԻԼԻ 27-Ի N 640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքում փողոցների լայնական հատումով տեղադրվող կրկնաձիգ գրաժապավենների տեղադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի 28.03.2007թ. N 605-Ա որոշման հանձնարարականի համաձայն հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, կոմունալ տնտեսության, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ներկայացրած գույքագրման արդյունքները.
1. Երևանի քաղաքապետի 2006թ. ապրիլի 27-ի «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները հաստատելու մասին» N 640-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1.1. Որոշման հավելված 2-ի 1.5 ենթակետի 4-րդ պարբերության մեջ «հրապարակներում» բառից հետո լրացնել.
«կրկնաձիգ գրաժապավենները (տրանսպարանտ) նաև Բաղրամյան, Սայաթ-Նովայի, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում և Աբովյան, Ամիրյան փողոցներում» բառերը։
1.2. Որոշման հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կրկնաձիգ գրաժապավենները (տրանսպարանտ) կարճաժամկետ տրամադրվում են տեղեկատվական և սոցիալական ուղղվածություն ունեցող հայտարարությունների, համապետական միջոցառումների ազդագրման համար»։
1.3. Որոշման հավելված 2-ի 4.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Գրաժապավենների միջև եղած հեռավորությունը պետք է լինի 90 մետրից ոչ պակաս»։
1.4. Որոշման հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել նոր՝ 4.4 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«4.4. Գրաժապավենների հեռավորությունը ճանապարհատրանսպորտային հանգույցներից և կամուրջներից պետք է լինի 50 մետրից ոչ պակաս»։
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ ապահովել սույն որոշման պետական գրանցումը։
Երևանի քաղաքապետ |
Ե. Զախարյան |