ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 17 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիմարտի 13-ի N 222-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը |
Աշխատանքների կատարման սկիզբը |
Երկրաբանական առաջադրանքը` 2008 թվականի համար |
2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարը | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` |
12 300.0 |
22 550.0 |
41 000.0 | |||
1. |
Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K-38-126-B, Г, K-38-138-А, Б, В, Г) |
2003 թ. |
դաշտային աշխատանքների շարունակություն, միջանկյալ հաշվետվության ներկայացում` (K-38-138-A) թերթը |
2 200.0 |
4 700.0 |
9000.0 |
2. |
ՀՀ 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն` Երևան քաղաքում և շրջակա տարածքներում (K-38-137-B, Г, K-38-138-А, В թերթեր) |
2007 թ. |
երկրաբանական և բնապահպանական վիճակի ուսումնասիրություն K-38-137- Б, Г թերթերի տարածքի 1/3-ի վերաբերյալ միջանկյալ հաշվետվության ներկայացում |
1 900.0 |
2 700,0 |
5 000,0 |
3. |
ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում |
2007 թ. |
առաջին փուլ (I-փուլ)` նախկինում կատարված ուսումնասիրությունների ստացված արդյունքների հավաքագրում, ամփոփում, վերլուծություն և կադաստրի կազմում միջանկյալ հաշվետվության ներկայացում |
3 700.0 |
6 200.0 |
10 000.0 |
4. |
«ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երկրորդ փուլ` Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերային համակարգի ստեղծում |
2005 թ. |
Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար հանածոների չշահագործվող հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերային համակարգի ստեղծում միջանկյալ հաշվետվության ներկայացում |
1 500.0 |
2 700,0 |
5000,0 |
5. |
Կովկասի և հարակից տարածքների 1:1 000 000 մասշտաբի երկրաբանական ատլասի կազմում և «Կովկաս-Ղրիմ-Կարպատյան մարզերի երկրաբանական կառուցվածքը» նախագծի իրականացում |
2008 թ. |
1:1 000 000 մասշտաբի երկրաբանական քարտեզների ներկայացում` պահանջվող GIS սիստեմով |
3 000.0 |
6 250.0 |
12 000.0 |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան