ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2008 թվականի N 179-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ջրշին» Շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վաղարշյան 12) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` «Ջրշին» Շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) վերանվանելով «Ջրշին» շինարարական» փակ բաժնետիրական ընկերություն:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի դեկտեմբերի 20-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 560 հազ. դրամ,
բ. դասական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 560 հազ. դրամ:
2) Ընկերության պարտավորությունները (այլ կրեդիտորական պարտքերի գծով) 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1620 հազ. դրամ:
3) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ բաժնետոմսերի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 2400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` Երևան քաղաքի Նոր Նորքի համայնքի Գայի պողոտայի N 19 հասցեում գտնվող շենքից 56.8 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանին (անձնագիր` AH 0431208, տրված` 08.06.2007թ., 005-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի նոյեմբերի 9-ին գնահատված գույքի արժեքը` 8008 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 8008 հազ. դրամ,
գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի տակ գտնվող ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի` 63.84 քառ. մետր մակերեսով հողատարածքը` կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 10 տարի ժամկետով տարածքն օգտագործել միայն նոտարական գործունեության իրականացման և այլ իրավական ծառայությունների մատուցման համար,
բ. 3 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 83 463 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 572-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին» բառերը փոխարինել «Ապարանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. մարտի 5 Երևան
Ս. Սարգսյան