«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 791-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 11-րդ կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 07 ենթախմբի «02. Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվեր» ծրագրով իրականացվող 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Աշխատանքի անվանումը | Աշխա- տանքների քանակը (միավոր) |
Մեկ միավորի արժեքը (հազ. դրամ) |
Աշխա- տանքների արժեքը (հազ. դրամ) |
1. | Պետական գույքի գնահատման նախապատրաստական աշխատանքների իրականացում այդ թվում՝ |
|||
ա) | պետական կառավարման մարմիններից ստացված պետական գույքի գնահատման ելակետային տվյալների փաթեթի ուսումնասիրություն | 273,0 | 18,7 | 5110,7 |
բ) | մասնավորեցվող ընկերություններին գնահատման ելակետային տվյալների փաթեթի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում | 96,0 | 7,5 | 718,8 |
ընդամենը | 5829,5 | |||
2. | Պետական սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման ռեեստրի վարմանն աջակցող աշխատանքների իրականացում այդ թվում՝ |
|||
ա) | պետական գույքի հաշվառում՝ համաձայն պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տվյալների | 1875,0 | 5,6 | 10530,0 |
բ) | պետական սեփականություն հանդիսացող գույքի մասին տեղեկատվության հրապարակում | 399,0 | 3,7 | 1493,9 |
գ) | պետական սեփականություն հանդիսացող գույքի մասին տեղեկատվության տրամադրում սպառողներին | 45,0 | 7,5 | 337,0 |
դ) | պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում | 28,0 | 7,5 | 209,7 |
ընդամենը | 12570,5 | |||
Ընդամենը | 18400.0 |
(հավելվածը խմբ. 14.08.03 N 1007-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |