Գլխավոր տեղեկություն
Համար
N 1578-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2008-05.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1578-Ն 

 

ՆՈՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1578-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը գիտահետազոտական կազմակերպություններին` բարդ ընթացակարգով, մինչև երեք տարի ժամկետով:

3. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

4. Հայտատուն նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի` նշելով` իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու ու գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իսկ անհատ ձեռնարկատերը` ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.

2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

3) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության կամ անհատույց օգտագործման պետական գրանցման վկայականի պատճենը.

5) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննության եզրակացությունը.

6) տեղեկանք մշակման իրականացման համար անհրաժեշտ տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին` համաձայն N 3 ձևի.

7) տեղեկանք կադրերով ապահովվածության մասին` ներառյալ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորումը հավաստող փաստաթղթերը` դիպլոմը, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

8) դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի (պայմանագրերի) պատճենը:

Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը:

Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

5. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

6. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

7. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով նոր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի մշակման գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

9. Նոր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի մշակման նպատակով հայտատուն պետք է ունենա մշակման համար անհրաժեշտ պայմաններ (լաբորատորիաներ), որոնք պետք է ապահովված լինեն հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությամբ` ցենտրիֆուգա, թերմոստատ, ֆերմենտային ակտիվ անալիզատոր, լուծույթների թթվայնության որոշման սարք, մանրադիտակ, ֆոտոէլեկտրակոլորիմետր, սպեկտրաֆոտոմետր, չորացնող էլեկտրական պահարան, չորացնող ախտահանիչ պահարան, սառնարան, թորման սարք, կանգնակներ, քիմիկատներ, կաթոցներ, չափիչ գլաններ, անոթներ, փորձանոթներ` տարբեր չափերի, աշխատանքային սեղան, գրադարակներ, լաբորատոր սպասքի պահարաններ, քարշիչ պահարան, լաբորատոր սեղաններ:

10. Նոր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի մշակման համար հայտատուն պետք է ունենա դեղանյութերի և մշակված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համար առանձին պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ:

11. Նոր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի մշակման համար հայտատուն պետք է ապահովված լինի դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորում ունեցող համապատասխան մասնագետներով:

12. Նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեությունն իրականացվում է միայն պետական պատվերի առկայության դեպքում:

13. Նոր թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր մշակող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնի մշակման քանակների և անվանումների մասին եռամսյակային հաշվետվություններ:

14. Լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների), գործունեության իրականացման վայրի փոփոխման) 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________

______________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը _______________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ______________________

______________________________________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _________

_____________________________________________________

5. Գործունեության տեսակը ___________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ____________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

1) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

2) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնի եզրակացությունը.

3) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության կամ անհատույց օգտագործման պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.

6) տեղեկանք կադրերով ապահովվածության մասին.

7) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

8) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

 հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____________________________________________

 

 

_____ __________________ 200 թ.

Կ. Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը ___________

___________________________________________________

2. Բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը __________________

___________________________________________________

3. Անձնագիրը __________________________________________

___________________________________________________

(սերիան և համարը)

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _____

__________________________________________________

5. Գործունեության տեսակը ________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը

 (առկայության դեպքում) ___________________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

1) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

2) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնի եզրակացությունը.

3) պետական գրանցման վկայականի պատճենը.

4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության կամ անհատույց օգտագործման պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.

6) տեղեկանք կադրերով ապահովվածության մասին.

7) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

8) դեղագետի կամ դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

 հաստատում եմ

____________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,

 

_____________________________________________

               անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

Կ. Տ.

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆՈՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Տարածքի անվանումը

Հագեցվածությունը

     
     

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ

 _______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, 

 

_______________________________________________________

ազգանունը, հայրանունը)

_____ __________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1578-Ն որոշման

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - XX - 000000

 

Տրված ____ _________ 200 թ.

 

Գործունեության տեսակը _________________________________

 

_________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) _________

 

__________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ___________________

 

__________________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________________

 

________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - XX - 000000

 

Տրված ____ _________ 200 թ.

 

Գործունեության տեսակը __________________________________

 

__________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը և

բնակության վայրը (հասցեն)______________________________

_________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) __________________

 

__________________________________________________

 

Գործողության ժամկետը __________________________________

 

________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2011, N 239-Ն 31.03.2011, N 1578-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 1578-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան