ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2007 թվականի N 915-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդի նախագահ | - ՀՀ վարչապետ |
Խորհրդի նախագահի տեղակալ | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Խորհրդի անդամներ | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
- ՀՀ Ազգային ժողովի երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) | |
- Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ) | |
- Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ (համաձայնությամբ) | |
- Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության նախագահ (համաձայնությամբ) | |
- Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
- Մարդու իրավունքների հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահ (համաձայնությամբ) | |
- Փոքր և միջին գործարարության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
- Բնապահպանական հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
- Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|