«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2052-Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 13.02.08 N 138-Ն)
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի «ժե» և «ժզ» ենթակետերին ու 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը լրաց. 13.02.08 N 138-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 13.02.08 N 138-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հարկվող շահույթը որոշելիս դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:
Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետում նշված հարկ վճարողների համար 2008 և 2009 ֆինանսական տարիների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն կարգի կիրառման առանձնահատկությունները:
(1-ին կետը լրաց. 23.11.07 N 1385-Ն)
2. Սույն կարգը տարածվում է շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների)՝ այլ անձանց հետ պայմանագրերից, աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից, վնաս պատճառելու հետևանքով կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների (այսուհետ`դեբիտորական կամ կրեդիտորական պարտքեր) վրա:
(2-րդ կետը լրաց. 13.02.08 N 138-Ն)
3. Սույն կարգի կիրառման առումով`
ա) դեբիտորական պարտքը` կազմակերպությանն այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարն է.
բ) կրեդիտորական պարտքը (այդ թվում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով)` կազմակերպության կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարն է:
4. Դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով սահմանված ժամկետում չի մարվել:
Այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված՝ նոր ժամկետում չմարվելու դեպքում:
Այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ, ինչպես նաև ցպահանջ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի դեպքում, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում այդ պարտքը առաջացնող գործարքի (գործառնության, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը:
Նույն անձանց միջև տարբեր գործարքներից (գործառնություններից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ:
Դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մասնակի մարումը չի համարվում պարտքի (չմարված գումարի մասով) մարման ժամկետի հետաձգում:
5. Նույն անձանց միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում՝ մարվող (մասնակի մարվող) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է ընդունվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը:
6. Սույն կարգի նպատակներով դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չի վերաբերում հաշվապահական հաշվեկշռում ճանաչման նպատակով դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի չափմանը, հաշվապահական հաշվեկշռից դուրսգրմանը (ապաճանաչմանը) և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում համապատասխան եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):
7. Անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում: Դուրսգրման պահից սկսած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը հաշվառվում է կազմակերպությունում՝ մինչև դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարումը, կամ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարին լրանալը, եթե մինչև այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը չի մարվել կամ դադարել այլ հիմքով: Կետանցված դառնալու օրվանից 3 տարի հետո չդադարած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը հանվում է հաշվառումից:
8. Սույն կարգի դրույթները չեն տարածվում՝
ա) պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա.
բ) առհաշիվ անձանց հետ փոխհաշվարկների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա, բացառությամբ՝ դատական կարգով նրանց պարտատեր կամ պարտապան ճանաչելու դեպքերի։
9. Այն դեպքում, երբ սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ, ապա այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս գրվում դրանց գծով հաշվարկված տույժերը, տուգանքները և տոկոսները:
II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄ
10. Կազմակերպությունների կողմից դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորվելու դեպքում, պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող են կատարվել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են այլ անձանց առաքված արտադրանքի (ապրանքների) կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց:
11. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները (դեբիտորական պարտքերի մասնակի դուրսգրումները) կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ` հետևյալ տոկոսադրույքով.
Դեբիտորական պարտքի կետանցված |
Պահուստին (պահուստաֆոնդին) |
Կետանցված դառնալու օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ |
- |
Կետանցված դառնալու 91-րդ օրվանից մինչև |
25% |
Կետանցված դառնալու 181-րդ օրվանից մինչև |
50% |
Կետանցված դառնալու 271-րդ օրվանից մինչև |
75% |
12. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան՝ պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները կազմակերպության կողմից հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` սույն կարգի 13-րդ կետին համապատասխան:
13. Եթե սույն կարգի 11-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված՝ տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացել է)՝ տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:
14. Սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի`
ա) կետանցված դառնալու 366-րդ օրվանից՝
եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը չի գերազանցում 100 հազ. դրամը, կամ
դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը գերազանցում է 100 հազ. դրամը,
բ) պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ պարտապան կազմակերպության լուծարվելու (պարտապան ֆիզիկական անձի մահվան) դեպքերում` անկախ պարտքի մարման ժամկետից:
15. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու տարում կազմակերպությունը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը` սույն կարգի 13-րդ կետին համապատասխան՝ պակասեցված գումարի չափով՝ ավելացնելով այն հաշվետու տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:
16. Անվճարունակ (սնանկ) ճանաչված բանկերում` կազմակերպության բանկային հաշիվներում առկա կազմակերպության սառեցված միջոցների նկատմամբ կիրառվում է անհուսալի դեբիտորական պարտքերի համար սույն կարգով սահմանված դրույթները:
17. Մինչև դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը սույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու տարում և չպահուստավորված դեբիտորական պարտքը որպես այլ նվազեցում հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
18. Այն կազմակերպությունները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում՝ կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
19. Դուրս գրված և (կամ) հաշվառումից հանված անհուսալի դեբիտորական պարտքը մարվելու դեպքում` մարված գումարի չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը:
20. Դեբիտորական պարտքի ներման (կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության) կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում`անհատույց) դեպքում կազմակերպության համար դեբիտորական պարտքը համարվում է մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված), իսկ դրանց գծով դուրս գրված (մասնակի դուրս գրված) գումարների չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը (պահուստի ստեղծման դեպքում` սույն կարգի 13-րդ կետին համապատասխան):
III. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
21. Կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի:
22. Սույն կարգի 21-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման՝ անհուսալի դառնալու հաշվետու տարում: Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս՝ որպես եկամուտ:
23. Դուրս գրված և (կամ) հաշվառումից հանված անհուսալի կրեդիտորական պարտքը մարվելու դեպքում՝ մարված գումարը հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս՝ որպես այլ նվազեցում:
24. Կրեդիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և կամ համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում՝ նվիրված կամ անհատույց փոխանցված գումարի չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի:
25. Սույն կարգին համապատասխան անհուսալի չճանաչված կրեդիտորական պարտքը երրորդ անձին հատուցմամբ փոխանցման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում կրեդիտորական պարտքը նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելու դեպքում՝ չհատուցված (չվճարված) գումարի չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
26. Կազմակերպությունները մինչև հաշվետու տարվա համար շահութահարկի հաշվարկի ներկայացման օրը, սակայն ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին գրավոր տեղեկանք են ներկայացնում (ձևը կցվում է) հաշվետու տարվա ընթացքում անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ, բացառությամբ յուրաքանչյուր դեբիտորի մասով 100 հազ. դրամը չգերազանցող պարտքի:
V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար դատարանի վճռի առկայության պահանջը տարածվում է այն դեբիտորական պարտքերի նկատմամբ, որոնք ժամկետանց են դարձել 2003 թվականի հունվարի 1-ից հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Փաստաթղթի տվյալները
- ի 200 թ. N
_______________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ
ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերնագիրը լրաց. 13.02.08 N 138-Ն)
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | [1] | ||||||||
Կազմակերպության անվանումը | [2] | ||||||||
Կազմակերպության գտնվելու վայրը | [3] | ||||||||
Հեռախոսահամարը | [4] | ||||||||
Տեղեկությունների ներկայացման ամսաթիվը | [5] |
■ [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
■ [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը
■ [3] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրը
■ [4] տողում նշվում է կազմակերպության աշխատանքային հեռախոսահամարը
■ [5] տողում նշվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը
N |
Անհուսալի դեբիտորական պարտքի գումարը |
Անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը |
Դուրս- |
Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
Դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի տվյալները | ||
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
■ [6] սյունակում նշվում է պարտքի հերթական համարը
■ [7] սյունակում նշվում է կազմակերպության կողմից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքի գումարը
■ [8] սյունակում նշվում է կազմակերպության կողմից դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը
■ [9] սյունակում նշվում է կազմակերպության կողմից անհուսալի ճանաչված պարտքի դուրս գրման ամսաթիվը
■ [10] սյունակում նշվում է կազմակերպության կողմից դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը
■ [11] սյունակում նշվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը
■ [12] սյունակում նշվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմինների կողմից տրված ՀՎՀՀ -ն
■ [13] սյունակում նշվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը
Կ. Տ. |
_____________________ ստորագրությունը, ազգանունը, անունը |
|
_____________________ ստորագրությունը, ազգանունը, անունը |
Տեղեկանքը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո տեղեկանքի մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը: