ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1002-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1011300,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «ա» մասի համաձայն` մրցակցային բանակցությունների ձևով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1002-Ա որոշման |
ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Մարզի, համայնքի և օբյեկտի անվանումները |
Հատկացվող գումարը |
ՀՀ Արմավիրի մարզ |
|
Փաթեթ 1. 22 սահմանագծային նշանի հատված |
105900,0 |
Փաթեթ 2. 26/1 սահմանագծային նշանի հատված |
96700,0 |
Փաթեթ 3. 26/3 սահմանագծային նշանի հատված |
114000,0 |
Փաթեթ 4. 27 և 27/1 սահմանագծային նշանների հատված |
148500,0 |
Փաթեթ 5. 28 սահմանագծային նշանի հատված |
159700,0 |
Փաթեթ 6. 29 և 29/1 սահմանագծային նշանների հատված |
160400,0 |
Փաթեթ 7. 30/1 սահմանագծային նշանի հատված |
109800,0 |
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,1 %) |
9800,0 |
ընդամենը` մարզում |
904800,0 |
ՀՀ Արարատի մարզ |
|
Փաթեթ 1. 4/4 և 4/5 սահմանագծային նշանների հատված |
32000,0 |
Փաթեթ 2. 7/3 և 7/4 սահմանագծային նշանների հատված |
73000,0 |
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,5 %) |
1500,0 |
ընդամենը` մարզում |
106500,0 |
ընդամենը` երկու մարզում |
1011300,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |