ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1129-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների` պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`
1) պետության անվտանգության ապահովման,
2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,
3) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում` վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և բնակչության պաշտպանության,
4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,
5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,
6) այլ հարցերում։
Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և նախատեսում է 2007 թվականին շահագործման հանձնել Ծաղկաձորի ավտոմատ օդերևութաբանական կայանը` ջրաչափական դիտակետով, և Որոտան-Կեչուտի հիդրոլոգիական դիտակետը, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից` Արթիկի ագրոօդերևութաբանական դիտակետը վերակազմավորել օդերևութաբանական կայանի:
Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայպետհիդրոմետը, համաձայն «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինները, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերն ապահովում է հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի ու հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով։
3. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով` 44 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում` լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան` ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`
Աշխատանքների (տարրերի) անվանումները | Կատարման հաճախականությունը և ժամկետը |
1 | 2 |
1. Օդի ջերմաստիճան | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
նվազագույն | |
առավելագույն | |
ժամկետային | |
2. Հողի մակերևույթի ջերմաստիճան | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
նվազագույն | |
առավելագույն | |
ժամկետային | |
3. Հողախորքային ջերմաստիճան | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
ըստ ծնկավոր ջերմաչափի | |
ըստ հողախորքային հանովի ջերմաչափի | |
4. Քամի | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
ուղղությունը | |
միջին արագությունը | |
առավելագույն արագությունը | |
5. Տեսանելիություն | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
6. Ամպամածություն | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
ամպերի բարձրությունը | |
ամպերի ձևը | |
7. Եղանակի վիճակը | շուրջօրյա |
դիտարկման ժամկետի եղանակը | |
միջժամկետային եղանակը | |
մթնոլորտային երևույթներ | |
8. Խոնավություն | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
հարաբերական | |
հագեցվածության պակասորդը | |
պորցիալ ճնշումը | |
ցողի կետը | |
9. Ճնշում | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
կայանի բարձրության վրա | |
ծովի մակարդակի վրա | |
բարոմետրական տենդենցի տեսակը | |
բարոմետրական տենդենցի մեծությունը | |
10. Տեղումների քանակը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
ըստ տեղումնաչափի | |
ըստ անձրևագրիչի | |
11. Տեղումների ձևը և տեսակը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
12. Գոլորշիացում | շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ |
13. Ձնածածկույթի (առկայության դեպքում)` | |
բարձրությունը | օրական մեկ անգամ |
խտությունը | երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ |
ջրի պաշարի որոշումը | երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ |
աստիճանը | օրական մեկ անգամ |
14. Մթնոլորտային երևույթներ | շուրջօրյա |
տեսակը | |
սկիզբը | |
վերջը | |
15. Սառցակալում | օրական մեկ անգամ |
տեսակը | |
չափերը | |
16. Վտանգավոր երևույթներ | շուրջօրյա |
4. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում` Գրինվիչի ժամանակով 00 ժամին, Երևանի աերոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրությամբ մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով։
5. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Ակտինոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, ջերմային հաշվեկշռի, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերեսի ալբեդոյի նկատմամբ։
Օզոնամետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` «Մ-124» սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:
6. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 37 կայաններում և 2 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի նկատմամբ, խոտհարքներում և արոտավայրերում։
Աշխատանքների (տարրերի) անվանումները | Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
1. Ըստ բույսերի զարգացման փուլերի | վեգետացիայի շրջանում |
բարձրությունը | |
խտությունը | |
բերքատվությունը | |
բերքի կառուցվածքը | |
կանաչ զանգվածի որոշումը | |
գնահատականը (վիճակի գնահատումը) | |
2. Երթուղային հետազոտություններ | |
աշնանային | աշնանը, մեկ անգամ |
գարնանային | գարնանը, մեկ անգամ |
3. Աշնանացանի կենսունակության որոշումը | հունվար, փետրվար ամիսներին |
4. Գարնանային հետազոտություններ` | |
աշնանացանի վիճակը | ապրիլ ամսին |
արոտավայրերի վիճակը | մայիս, հունիս ամիսներին |
5. Հողի մակերևույթի վիճակի որոշումը | վեգետացիոն շրջանի զույգ օրերին |
չորությունը | |
խոնավությունը | |
6. Հողի վարելաշերտերի խոնավության որոշումը` գործիքային եղանակով | վեգետացիոն շրջանում` ամսական 3 անգամ |
7. Գոլորշիացումը հողի մակերևույթից | մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա |
7. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 4 ջրամբարային և 4 լճային դիտակետերում.
Աշխատանքների (տարրերի) անվանումները | Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
1) գետերում` | |
ջրի ելքը (ծախսը) | հորդացման շրջանում` ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
ջրի մակարդակը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
ջրի ջերմաստիճանը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
սառցային երևույթները | երևույթի առկայության դեպքում |
2) Սևանա լճի վրա, նավի միջոցով | առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ |
ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում | |
ալիքի բարձրությունը | |
ջրի թափանցելիության սահմանը | |
3) Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ) | շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ |
գոլորշիացման դիտարկումներ | |
4) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ | |
5) Ազատի, Ախուրյանի, Ապարանի և Արփիի ջրամբարներում | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
ջրի ջերմաստիճանը | |
ջրի ծավալը | |
ջրի մակարդակը | |
սառցային երևույթները | երևույթի առկայության դեպքում |
8. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 կայաններում, այդ թվում` 14 հենակետային կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00-ին` գամմա ֆոնի չափումների իրականացում։ Երևանյան լաբորատորիայում ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիայի, իսկ ամսական մեկ անգամ` Հայկական ատոմային էլեկտրակայանի շրջակայքի 30 կմ շառավղով գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում։
9. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. Կազմել և ավարտել կլիմայական տեղեկագրերը`
1) Արարատի մարզի համար` 2007 թվականի դեկտեմբեր,
2) Վայոց ձորի մարզի համար` 2008 թվականի դեկտեմբեր,
3) Սյունիքի մարզի համար` 2009 թվականի դեկտեմբեր:
2. Հավաքագրել, վերլուծել, ամփոփել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալները և յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:
3. Լրամշակել և կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի և տեղումների ամսական, սեզոնային և տարեկան գնահատման ու կանխատեսման մոդելները (2007-2009 թթ.):
4. Կատարելագործել և փորձարկել Հայաստանի մթնոլորտի օդի աղտոտվածության մոդելը (2007 թ.):
5. Լրամշակել և կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքի համար ջերմաստիճանի և տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդը (2007-2009 թթ.):
6. Ուսումնասիրել գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունները`
1) Աղստևի ավազանի` 2007 թ.,
2) Որոտանի ավազանի` 2008 թ.,
3) Դեբեդի ավազանի` 2009 թ.:
7. Մշակել և փորձարկել երաշտային պայմանների ու գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաներ`
1) Տավուշի մարզ` 2007 թ.,
2) Սյունիքի մարզ` 2008 թ.,
3) Վայոց ձորի մարզ` 2009 թ.:
8. Փորձարկել Սևանա լճի ակտիվ ջրատվության գնահատման և կանխատեսման մեթոդը` որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման ու պլանավորման նախադրյալ (2007-2009 թթ.):
9. Մշակել Հայաստանի Հանրապետության տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կանխատեսման մեթոդներ`
1) բոլոր հացահատիկային մշակաբույսեր` 2007 թ.,
2) կարտոֆիլ` 2008 թ.,
3) բանջարանոցային մշակաբույսեր` 2009 թ.:
10. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և ՀՕԿ-ի համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում.
Տեղեկատվության անվանումը | Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման ժամկետը |
1 | 2 |
Եղանակի քարտեզ | ամենօրյա |
Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր | ամենօրյա |
Եղանակային պայմանների կանխատեսում | յուրաքանչյուր ամիս |
Տեսություններ դիտված եղանակային պայմանների մասին | յուրաքանչյուր ամիս |
Տեսություններ դիտված և սպասվող երևույթների մասին | յուրաքանչյուր շաբաթ |
Հանրային հեռուստատեսության համար մեկ օրվա օդերևութաբանական կանխատեսում | ամենօրյա |
Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ) | ամենօրյա, յուրաքանչյուր շաբաթ |
Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` մեկ օրվա համար | ամենօրյա |
Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում | ամենօրյա |
Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պատրաստում | ամենօրյա |
Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ | ամենօրյա |
Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի համար | ամենօրյա |
Աերոսինօպտիկական նյութեր և կանխատեսումներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար | ամենօրյա |
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում ու կանխատեսում | ամենօրյա |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
Շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի | ըստ երևույթների առկայության |
Երևանի քաղաքապետարանի` հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
Գարնանային հորդացումների տարրերի կանխատեսում | միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին |
Գետերի ամսական ծախսերի կանխատեսում | ամսական |
Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում | տարեկան մեկ անգամ |
Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում | յուրաքանչյուր եռամսյակ |
Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում | յուրաքանչյուր տասնօրյակ |
Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում | ամեն օր |
Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք | միանգամյա, մարտ ամսին |
Սևանա լճի ջրային հաշվեկշիռը | ամսական |
Սևանա լճի մակարդակը | ամենօրյա |
Գետերի մակարդակի և ծախսի մասին տվյալներ | ամենօրյա |
գ. Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) մասին հաճախակի տվյալներ | ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար |
Սևանա լճից ջրի բացթողումների քանակի մասին տվյալներ | ամենօրյա |
Սելավային երևույթների ուսումնասիրություններ | մայիս-հոկտեմբեր ամիսներին |
սելավային հանույթներ | |
սելավային հոսքի պարամետրերի որոշում | |
սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և լուսանկարահանում | |
Ձնահյուսերի ուսումնասիրություններ | դեկտեմբեր-մայիս ամիսներին |
տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման տեղի, ժամանակի, հզորության և չափերի մասին | ըստ առկայության |
Գետերի հուների դեֆորմացիաների ուսումնասիրություններ | տարվա առաջին կիսամյակում |
Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ | մարտ ամսին |
Տեղեկանք լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին | 1-2 անգամ, աշնանը |
Տեղեկանք աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Տեղեկանք աշնանացանի վիճակի մասին | 2-3 անգամ, փետրվար- մարտ ամիսներին |
Աշնանացան ցորենի ձմեռման պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին | մեկ անգամ, գարնանը |
Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում | մեկ անգամ գարուն-ամառ ժամանակահատվածում |
Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ | մեկ անգամ, ամռանը |
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում` | գարուն-ամառ ժամանակահատվածում |
վեգետացիայի վերսկսման ժամանակ | մեկ անգամ, գարնանը |
ցողունակալման ժամանակ | մեկ անգամ, գարնանը |
հասկակալման ժամանակ | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ | մեկ անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
Տեղեկանք ջերմասեր մշակաբույսերի ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում | մեկ անգամ, գարնանը |
Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
Ծիրանի բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի | 2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
Հողի խոնավության պաշարների կանխատեսումը վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների 0-20 սմ, 0-80 սմ հողաշերտերում | մեկ անգամ, գարնանը |
Տասնօրյակային ագրոտեղեկագրեր | յուրաքանչյուր տասնօրյակ |
Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական տեղեկագիր | ամսական, ձմռան ընթացքում |
Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին տեղեկանք | մեկ անգամ, ամռանը |
Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում | 2007-2009 թթ. |
Տեղումների երկարաժամկետ կանխատեսման մեթոդի մշակում | 2007-2009 թթ. |
Աղստևի, Որոտանի, Դեբեդի գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունների ուսումնասիրում | 2007-2009 թթ. |
Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար երաշտային պայմանների ու գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդների մշակում | 2007-2009 թթ. |
Տարեգրերի և տեղեկագրերի կազմում | մշտապես, շարունակական |
ագրոօդերևութաբանական | |
հիդրոլոգիական | |
ռադիոլոգիական | |
Տվյալների բանկի ստեղծում | մշտապես, շարունակական |
օդերևութաբանական | |
աերոլոգիական | |
ակտինոմետրիական | |
օզոնամետրիական | |
Տվյալների հաղորդում և փոխանակում | 2007-2009 թթ. |
«SINOP» ծածկագրով 17 կայանների տվյալների տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնին` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի | ամենօրյա |
Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն | ամսական |
ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ | ամենօրյա |
օզոնամետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն | ամսական |
Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը | շաբաթական, ամսական |
11. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով իրականացնել`
1) մասնագետների ատեստավորման անցկացում.
2) համագործակցություն Երևանի պետական համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների թիվը 15-ի հասցնելու, մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու համար.
3) միջոցների ձեռնարկում ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստման համար`
ա. 2007 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ, մեկ օզոնամետրիստ,
բ. 2008 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 3 կլիմատոլոգ,
գ. 2009 թվականին` 4 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 2 օզոնամետրիստ, 2 կլիմատոլոգ.
4) Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդաշատ ջրաչափական դիտակետերում Թուրքիայի մասնագետների հետ համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը մասնագետների մասնակցության ապահովում.
5) միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին.
6) ապահովել ՀՕԿ-ի և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի ծրագրերով մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ կնքված համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցությունը, այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում.
NN ը/կ | Վայրը | Միջոցառման անվանումը (նպատակը) | Ժամկետը | Ժամկետը | Ժամկետը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Ժելեզնոդորոժնի | ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի աշխատանքային խմբերի նիստեր | 2007 թ. 2-րդ եռամսյակ | 2008 թ. 2-րդ եռամսյակ | 2009 թ. 2-րդ եռամսյակ |
2. | ԱՊՀ երկրներ | ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 18,19, 20 և 21-րդ նստաշրջաններ | 2007 թ. 1-ին եռամսյակ, 3-րդ եռամսյակ | 2008 թ. 4-րդ եռամսյակ | 2009 թ. 4-րդ եռամսյակ |
3. | Մոսկվա | Հայպետհիդրոմետի և Ռուսհիդրոմետի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
4. | Ժելեզնոդորոժնի | ՀՕԿ-ի ծրագրի շրջանակներում մասնագետների վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության ուսուցողական կենտրոնում | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի |
5. | Սանկտ Պետերբուրգ | հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում | ըստ անհրաժեշտության | ըստ անհրաժեշտության | ըստ անհրաժեշտության |
6. | Թբիլիսի | Հայպետհիդրոմետի և Վրաստանի հիդրոօդերևութաբանական դեպարտամենտի միջև երկկողմ համաձայնագրի քննարկում | ըստ պայմանավորվածության | - | - |
7. | Մադրիդ | մասնակցություն «Անվտանգ և կայուն ապրելակերպ. եղանակի, կլիմայի և ջրի մասին տեղեկատվությամբ սպասարկման սոցիալ-տնտեսական արդյունավետությունը» թեմայով ՀՕԿ-ի միջազգային համաժողովին | 2007 թ. մարտի 19-22-ը | - | - |
8. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի 15- րդ կոնգրեսին | 2007 թ. մայիսի 7-25-ը | - | - |
9. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի հիմնական համակարգերի հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին | - | ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի | - |
10. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի հիդրոլոգիայի հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին | - | ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի | - |
11. | Տոկիո | համաշխարհային կլիմայի ուսումնասիրության ծրագրի երրորդ միջազգային համաժողով` նվիրված ռեանալիզին | - | 2008 թ. 1-ին եռամսյակ | - |
12. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի կլիմատալոգիական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին | - | - | ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի |
13. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի 15-րդ նստաշրջանին |
- | - | 2009 թ. 3-րդ եռամսյակ |
14. | Պեկին | երկկողմ համաձայնագրի քննարկում | ըստ պայմանավորվածության | - | - |
15. | Թեհրան | երկկողմ համաձայնագրի քննարկում | ըստ պայմանավորվածության | - | - |
16. | Փարիզ | Հայպետհիդրոմետի և Մետեո-Ֆրանսի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
17. | Բեռլին | Հայպետհիդրոմետի և Գերմանիայի DWD կազմակերպության միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
18. | Օսլո | Հայպետհիդրոմետի և Նորվեգիայի NVE կազմակերպության միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
19. | Երուսաղեմ | ՀՕԿ-ի կրթության և կադրերի պատրաստման ծրագրի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային կենտրոնում մասնագետների վերապատրաստում | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի |
20. | Հելսինկի | «VAJSALA» կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության հարցերի քննարկում | - | ըստ պայմանավորվածության | - |
12. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի,
2) ձեռնարկատիրական գործունեությունից ծառայության դիմաց ստացված եկամուտների,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների,
4) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |