Գլխավոր տեղեկություն
Համար
N 1006-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.26/48(572) Հոդ.971
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1006-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 71, 73, 76, 79, 100, 102, 108, 109, 116, 123, 124 և 125-րդ հոդվածներով նախատեսված ընտրական գրավի գումարի վերադարձման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրական գրավները վերադարձնելու նպատակով ընտրական գրավների մուծման հատուկ հաշվից համապատասխան գումարներն ստանալ կանխիկ ձևով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան