«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2007 թ. |
N 172-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 27-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» N 39-Ն որոշման 3-րդ կետի աղյուսակում`
ա) «1. Ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակների» բառերը փոխարինել «Քվեարկության մասնակիցների թիվը» բառերով.
բ) «2. ՏԸՀ-ին հատկացված քվեարկության ծրարների թիվը», «4. Չօգտագործված քվեարկության ծրարների թիվը», «(չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված)», «6. Գրանցված ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների», «10. Կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում չի լրացվում)» բառերը և «3.», «5.», «7.», «8.», «9.», «11.» և «14.» թվերը հանել.
գ) «(լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում)» բառերը փոխարինել «(տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում)» բառերով.
դ) «12. Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թիվը» բառերով.
ե) «13. Վավեր քվեաթերթիկների թիվը» բառերը փոխարինել «Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |