Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2007-15.03.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.317
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.08.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007323

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

N 345-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՅԼ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ԵԼՔԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ մասի ե) ենթակետերը, 6 րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի օգոստոսի 24-ի
N 345-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԱՅԼ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ԵԼՔԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

Սույն կարգը կարգավորում է ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց (այսուհետև` Ծառայություններ մատուցող) կողմից այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները:

 

1. Համարների գործարկում

 

1.1 Ծառայություններ մատուցողը այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման համար բացի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայից պարտավոր է ունենալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տրամադրված համար զբաղեցնելու թույլտվություն:

1.2 Համար զբաղեցնելու թույլտվություն ստանալուց հետո Հանձնաժողովի կողմից իրեն հատկացված վեցանիշ (կամ հնգանիշ) համարը գործարկելու համար Ծառայություն մատուցողը ձայնային ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձին (այսուհետ` Օպերատոր) ներկայացնում է գրավոր դիմում, որը պետք է ներառի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի և համար զբաղեցնելու թույլտվության պատճենները, պահանջվող ծառայության մատուցման համար անհրաժեշտ միացման ենթակա վերջնակետային սարքավորման տեսակի և համապատասխան ինտերֆեյսի տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկություններ:

1.3 Օպերատորը պարտավոր է դիմումի ստացման պահից 45 օրվա ընթացքում բավարարել Ծառայություն մատուցողի ներկայացրած դիմումը, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) դիմումը չի համապատասխանում սույն կարգի 1.2 կետով սահմանված պահանջներին,

2) կոնկրետ դիմումը բավարարելու համար լրացուցիչ ժամկետն արդարացնող հատուկ կառուցման աշխատանքներ են պահանջվում:

1.4 Դիմումը բավարարելու դեպքում Օպերատորի և Ծառայություն մատուցողի միջև կնքվում է պայմանագիր:

1.5 Սույն կարգի 1.3 կետի 1) ենթակետով նախատեսված դեպքում Օպերատորը 10-օրյա ժամկետում մերժում է Ծառայություն մատուցողի դիմումը, ինչի մասին գրավոր տեղեկացնում է վերջինիս` նշելով մերժման պատճառները:

1.6 Սույն կարգի 1.3 կետի 2) ենթակետով նախատեսված դեպքում Օպերատորը դիմումը և հատուկ կառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները դիմումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հանձնաժողով` այդ մասին տեղեկացնելով Ծառայություններ մատուցողին:

1.7 Հանձնաժողովը, հաշվի առնելով Ծառայություններ մատուցողի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ կառուցման աշխատանքների ծավալը, 45-օրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ազատել Օպերատորին համարի գործարկման պարտականությունից,

2) սահմանել Օպերատորի կողմից համարի գործարկման համար նոր ժամկետ,

3) պահանջել Ծառայություն մատուցողից ամբողջությամբ կամ մասամբ վճարել համարի գործարկմանն ուղղակիորեն առնչվող ծախսերը:

 

2. Ծառայություն մատուցողի գործունեության պայմանները

 

2.1 Ձայնային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ Ծառայություն մատուցողի սարքավորումների տեղադրման վայրը պետք է համապատասխանի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայում ամրագրված գործունեության վայրին:

2.2 Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները պահել գաղտնի:

2.3 Ծառայություններ մատուցողը պարտավոր է սույն կարգի 2.2 կետում նշված տեղեկությունները արխիվացնել 1 տարի ժամկետով:

2.4 Ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն կարգի 2.2 կետում նշված տեղեկությունները՝

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.

2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.

3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն Ծառայություն մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ Ծառայություն մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:

2.5 Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն կարգի 2.4 կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:

2.6 Ծառայություն մատուցողը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

2.7 Ծառայություն մատուցողը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող նմանատիպ այլ սարքերին, ներառյալ գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

1) Ծառայություն մատուցողը պարտավոր է հաճախորդներին տրամադրել ճշգրիտ հաշիվներ (bills): Հաշիվները պետք է տրամադրվեն անվճար, արտացոլեն միայն այն ծառայությունները, որոնցից հաճախորդը փաստացի օգտվել է՝ վճարների բացվածքը ներկայացնելով ըստ ծառայությունների տեսակների, իսկ հաճախորդի պահանջի դեպքում պետք է պարունակեն բավարար տեղեկատվություն յուրաքանչյուր զանգի ժամի, տևողության և նպատակակետի մասին:

2.8 Ծառայություն մատուցողը պարտավոր է ձայնային ծառայությունները մատուցել եվրոպական լավագույն փորձին համապատասխանող հաշիվների վարման (billing) ժամանակակից համակարգով:

2.9 Հեռախոսավարի օգնությամբ կամ ավտոմատ կերպով մատուցված միջքաղաքային, միջազգային ձայնային ծառայությունները վճարվում են ըստ հեռախոսային միացման տևողության, որը հաշվարկվում է յուրաքանչյուր անձի կամ բաժանորդային սարքի պատասխանի պահից մինչև կանչվող անձի կամ բաժանորդային սարքի անջատման պահն ընկած ժամանակահատվածի համար։

2.10 Բաժանորդային սարքերի շարքին, որոնց պատասխանի ազդանշանը հավասարվում է կանչվող անձի պատասխանին և ծառայում իբրև ձայնային ծառայության տևողության հաշվարկի սկիզբ, դասվում են՝

1) տվյալների փոխանցման սարքերը,

2) ֆաքսիմիլային սարքը,

3) ավտոմատ պատասխանիչով բաժանորդային սարքը,

4) հեռախոսահամարի ավտոմատ որոշիչով հեռախոսային սարքը,

5) բաժանորդային այլ սարքերը, որոնք փոխարինում են բաժանորդին նրա բացակայության ընթացքում և ապահովում տեղեկատվության փոխանակումը։

2.11 Հեռախոսավարի օգնությամբ միջքաղաքային, միջազգային ձայնային ծառայությունների մատուցման դեպքում Ծառայություն մատուցողը պարտավոր է պատվերները գրանցել գրանցամատյանում:

2.12 Համաձայնեցնելով Հանձնաժողովի հետ Ծառայություն մատուցողը, ելնելով օգտագործվող կոմուտացիոն սարքավորումների հնարավորություններից, սահմանում է նվազագույն սակագրման միավորը տեղական, միջքաղաքային և միջազգային ձայնային ծառայությունների համար (վայրկյաններով կամ րոպեներով): Սակագրման միավորը չի կարող գերազանցել 1 րոպեն:

2.13 Ծառայություններ մատուցողին հատկացված համարից դեպի ԱրմենՏելի ցանց կատարվող տեղական զանգերի համար սահմանել մեկ րոպեի համար 7,5 դրամ սակագին (առանց ԱԱՀ), սկսած առաջին րոպեից:

2.14 Ծառայություն մատուցողը ձայնային ծառայությունները գովազդող քարտերի (կանխավճարային կամ հետվճարային) վրա պետք է նշի ընկերության անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն) կամ ապրանքանիշի (brand) անվանումը, ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի համարը, տրամադրման ամսաթիվը, իսկ կանխավճարային եղանակով ձայնային ծառայությունների մատուցման դեպքում նաև կանխավճարային քարտի հերթական համարը:

2.15 Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Ծառայություն մատուցողը պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ:

2.16 Ծառայություններ մատուցողին արգելվում է ձայնային ծառայությունները մատուցել համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության մեջ չնշված համարով կամ կոդով:

2.17 Ծառայություններ մատուցողի կողմից համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության մեջ չնշված համարով կամ կոդով ձայնային ծառայությունների մատուցման հայտնաբերման պարտավորությունը կրում է Օպերատորը, որի վերաբերյալ հարկադրման դիմում է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է դիմումը և ընդունում համապատասխան որոշում:

 

3. Ծառայություններ մատուցողի գործունեության վերահսկումը

 

3.1 Ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի կամ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

3.2 Հանձնաժողովը կամ նրա լիազոր ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել Ծառայություններ մատուցողի տարածք:

3.3 Վերահսկումն իրականացնելու ընթացքում Ծառայություններ մատուցողը պարտավոր է լիովին համագործակցել և աջակցել Հանձնաժողովին կամ նրա լիազոր ներկայացուցիչներին:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան