ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 հունիսի 2004 թվականի N 123/04
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍՏԱՆԴԱՐՏ ՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» ՍՊԸ-Ի ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԳ 0048 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ստանդարտ Սեքյուրիթիզ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիան (ԲԳ 0048, տրված 19.09.2003 թ.)՝ Ընկերության դիմումի համաձայն:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Ստանդարտ Սեքյուրիթիզ» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ |
Է. Մուրադյան |