600.0015.11.03.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մարտի 2002 թ. |
N 15 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 28.06.05 N 80-Ն)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ե), զ) կետերը, 22-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 28.06.05 N 80-Ն)
1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից 2002 թվականի հունվարի 1-ից տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի առավելագույն սահմանային սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը սահմանել 0.036 ԱՄՆ դոլար` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.03 ԱՄՆ դոլար` առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 28.06.05 N 80-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |