Գլխավոր տեղեկություն
Համար
N 18/4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.05.2003-29.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.340
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602383

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 18/4-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 15-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.


     1. Սահմանել զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը (Հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.04.1999 թ. թիվ արձ. 14 կետ 1 «Զինծառայողներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և նրանց քվեարկությանը նախապատրաստման կարգի մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի թիվ 18/4-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Զորամասերում ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 05.05.03 N 122-Ն)

2. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողների և նույն տարածքում բնակվող նրանց ընտանիքների` ընտրելու և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ցուցակները կազմում են համապատասխան զորամասերի ղեկավարները:

(2-րդ կետը լրաց. 05.05.03 N 122-Ն)

3. Զորամասի տարածքից դուրս բնակվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող զինծառայողները ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

(3-րդ կետը փոփ. 05.05.03 N 122-Ն)

4. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այդ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:

Համապատասխան համայնքի ղեկավարը ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում այդ զորամասի ընտրողների թիվը ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

5. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ընտրողները ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում:

Եթե համապատասխան ընտրական տեղամասի և դրա տարածքում տեղակայված զորամասի ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը, ապա այդ տարածքում միայն զորամասի ընտրողների համար կազմավորվում է նոր ընտրական տեղամաս, որի տեղամասային կենտրոնը տեղակայվում է զորամասի տարածքից դուրս:

6. Զորամասի ընտրողների ցուցակը, զորամասի ղեկավարը փակցնում է զորամասում բոլորի համար տեսանելի վայրում, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Ընտրողների ցուցակները ճշտվում են օրենսգրքով սահմանված կարգով:

7. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կմ հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները քվեարկության օրվանից 40 օր առաջ այդ զորամասերում կազմավորում են ընտրական տեղամասեր:

8. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի զինծառայողների ընտրողների ցուցակները կազմում են զորամասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ 4 օր առաջ ընտրողների ցուցակների երկու օրինակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

9. Զինծառայողների ցուցակները կազմվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևին համապատասխան:

10. Զինծառայողների ցուցակները ստորագրվում և կնքվում են զորամասերի ղեկավարների կողմից:

11. Զինծառայողների ցուցակներին կարող են ծանոթանալ համապատասխան ընտրական հանձնաժողովների անդամները և վստահված անձինք: Այդ ցուցակները համընդհանուր ծանոթացման չեն ներկայացվում:

(հավելվածը լրաց., փոփ. 05.05.03 N 122-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2007, N 52-Ն 29.03.2007, N 18/4-Ն
05.05.2003, N 122-Ն 29.05.2003, N 18/4-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան