ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2007 թվականի N 764-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 89-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին» N 89-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի շրջանակներում իրականացվող գնումները կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` փակ մրցույթով։»։
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2007 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|