ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2007 թվականի N 824-Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող` տնտեսավարող սուբյեկտների կողմից:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
օգտահանում` վտանգավոր արտադրանքի վերամշակում` այլ նպատակով (որպես հումք, անասնակեր կամ այլն) օգտագործելու համար.
ոչնչացում` վտանգավոր արտադրանքի` ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակով վերացում:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ հանրային սննդի ոլորտում օգտագործվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:
5. Փորձաքննության արդյունքներով արտադրանքը վտանգավոր ճանաչվելու դեպքում փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման, օգտահանման կամ ոչնչացման` էկոլոգիապես անվտանգ եղանակներն ու պայմանները:
6. Մինչև փորձաքննության ավարտը վտանգավոր արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը դա առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և հետագա փչացումը բացառող պայմաններ:
7. Վտանգավոր արտադրանքի` շուկայից հետկանչման, առանձին հաշվառման և պահման համար պատասխանատվություն է կրում դա տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը:
8. Փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին նշվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը դա դուրս է գրում` կազմելով վտանգավոր արտադրանքի դուրսգրման մասին ակտ` համաձայն N 1 ձևի, որին կցվում է փորձաքննության արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության պատճենը:
9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այն սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:
10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակից է դարձվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից մեկական ներկայացուցիչ:
11. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ
12. Լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին նշվելու դեպքում վտանգավոր արտադրանքը տնօրինողին հանձնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումը:
13. Նշված ժամկետում օգտահանումը չկատարվելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
14. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին ակտ` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն:
15. Օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում՝ որպես հումք, և (կամ) իրացումը թույլատրվում է իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովումից հետո:
16. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես անասնակեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:
17. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը, դրա տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին:
V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
18. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով:
19. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է տվյալ արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտի կողմից ստեղծված հանձնաժողովի կամ հանձնաժողովի և ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի կողմից:
20. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի փորձարկման մասին արձանագրությունն արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:
21. Եթե վտանգավոր արտադրանքը վարակված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:
22. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին ակտով` համաձայն N 3 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն:
23. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:
24. Պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:
25. Փորձարկման լաբորատորիաները պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) այն փորձարկվող նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են ստեղծված հանձնաժողովի կողմից` լաբորատորիայի կողմից սահմանված եղանակով, որի մասին կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն N 4 ձևի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
|
______________ |
__________________ |
Ա Կ Տ N ______
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ.
___________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
___________________________________________________________(խմբաքանակի նույնականացման նշանը)
___________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է
___________________________________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը)
___________________________________________________________:
Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է արտադրանքի վտանգավոր և ոչնչացման ենթակա լինելը, որի հիման վրա արտադրանքի տվյալ խմբաքանակը դուրս է գրվում:
Գլխավոր հաշվապահ |
______________ |
______________________ |
Հաշվառման համար պատասխանատու |
______________ |
______________________ |
Պահման համար պատասխանատու |
______________ |
______________________ |
Ձև N 2
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
|
______________ |
__________________ |
Ա Կ Տ N ______
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ.
___________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
___________________________________________________________(խմբաքանակի նույնականացման նշանը)
___________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է
___________________________________________________________ :
(առանձնացված պահման պայմանները և տեղը)
Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):
Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը _____________________
(օգտահանումն իրականացնող`
______________________________________________________ օգտահանվել է:
տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, թվականը)
Օգտահանման արդյունքում ստացվել է ____________________________________
(ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,
_____________________________________________________________:
փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)
Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացնել (ընդգծել):
Տնտեսավարող սուբյեկտի |
______________ |
______________________ |
Օգտահանումն իրականացնող` |
______________ |
______________________ |
Արտադրանքը տնօրինող` |
______________ |
______________________ |
Ձև N 3
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
|
______________ |
__________________ |
Ա Կ Տ N ______
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ.
___________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
___________________________________________________________(խմբաքանակի նույնականացման նշանը)
___________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է
___________________________________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը)
___________________________________________________________
(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)
Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N ___ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):
Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ոչնչացվել է ___________________________
(ոչնչացումն
___________________________________________________________
իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի` ոչնչացման հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները,
___________________________________________________________
ազգանունները և (կամ) ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ոչնչացման
___________________________________________________________
վայրը, ժամանակը)
Տնտեսավարող սուբյեկտի` |
______________ |
______________________ |
______________ |
______________________ | |
Ոչնչացումն իրականացնող` |
______________ |
______________________ |
Արտադրանքը տնօրինող` |
______________ |
______________________ |
ՀՀ գյուղատնտեսության |
______________ |
______________________ |
ՀՀ բնապահպանության |
______________ |
______________________ |
ՀՀ առողջապահության |
______________ |
______________________ |
Ձև N 4
_____________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
|
______________ |
__________________ |
Ա Կ Տ N _______
ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ.
___________________________________________________________
(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)
___________________________________________________________(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)
___________________________________________________________(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը)
___________________________________________________________(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 200 թ. _________ ____ -ի N ______ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են
___________________________________________________________
(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն իրականացնող
_________________________________________________________կողմից:
հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)
Հանձնաժողովի անդամներ |
______________ |
______________________ |
|
______________ |
______________________ |
|
______________ |
______________________ |