«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 594-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող` անտառային ֆոնդի հողերից 8.0 հեկտարը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` սահմանապահ ուղեկալների կառուցման համար` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` անհատույց, մշտական օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը տրամադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 | |
|
Մ. Թոփուզյան |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|