Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2005-27.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.15/28(205) Հոդ.380
Ընդունող մարմին
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.2005
Ստորագրող մարմին
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 26 հոկտեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 2-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և շարադրանքը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանելու մասին» N 111-Ն որոշումը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական
հանձնաժողովի նախագահ՝
    

Գ. Ազարյան

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի
2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 2-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Ն Ր Ա Ք Վ Ե
_____________________________________________________
(նշվում է հանրաքվեի դրվող նախագծի անվանումը)

0000000
--------------------------------------------------------------------------------------------------------

Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Ն Ր Ա Ք Վ Ե

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը

Համաձա՞յն  եք
________________________________________________________
  _____________________________________________
 (նշվում է հանրաքվեի դրվող նախագծի անվանումը)

Նշումի համար

ԱՅՈ

 

 

ՈՉ

 

Տպագրատան անվանումը