«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
26 ապրիլի 2007 թվականի N 509-Ա
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 934-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն), Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված «DEG» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ԴԵԳ), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գրանցված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետ` բանկ) միջև 2006 թվականի հուլիսի 25-ին կնքված «Պայմանագրային իրավունքների գրավի և զիջման մասին» պայմանագրի համաձայն ընկերությունը հօգուտ ԴԵԳ-ի և բանկի` գրավ է դրել իր բոլոր ներկա և ապագա նյութական իրավունքները, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստացել է համապատասխան ծանուցում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության համար և անունից ստորագրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կնիքով հավաստելու ընկերության, ԴԵԳ-ի և բանկի միջև 2006 թվականի հուլիսի 25-ին կնքված պայմանագրի ծանուցման ստացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|