ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
23 մարտի 2007 թ. |
թիվ 1/379-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԱՋԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 2007 թվականի փետրվարի 12-ի թիվ 7/2 արձանագրությամբ արձանագրվել է «Առաջին Ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից թույլ տրված ապահովագրության վերաբերյալ օրենքների և այլ իրավական ակտերի հետևյալ խախտումը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «Առաջին Ապահովագրական» ՍՊԸ-ի 02.02.2007 թվականի թիվ Ե/675 գրության՝ 01.01.2007 թ. դրությամբ «Առաջին Ապահովագրական» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմել է 270.0 մլն դրամ՝ նվազագույնը 350.0 մլն դրամի փոխարեն:
Նշված փաստը հանգեցնում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 124-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափի, դրանց ձևավորման և հաշվարկման» կարգի 2-րդ կետի պահանջների խախտմանը:
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 36-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերը և հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մարտի 15-ի թիվ 12 արձանագրություն), որոշում եմ.
Սույն որոշման նախաբանում նկարագրված խախտումը թույլ տալու համար «Առաջին Ապահովագրական» ՍՊԸ-ի ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ 0019 ԱՊՈ լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
Նախագահ՝ |
Տ. Սարգսյան |