«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 1064-Ա
ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Շիրակի մարզային գործակալության Արթիկ քաղաքի Բաղրամյան N 4 հասցեում գտնվող՝ 263.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
(1-ին կետը փոփ. 02.11.06 N 1554-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 3 |