«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1810-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Ավետիս Ռոստոմյանին` 30.0 հազ. դրամ, Սեդրակ Մելքոնյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 60.0 հազ. դրամ, Սերյոժա Հարությունյանին` 60.0 հազ. դրամ, Կարեն Ասատրյանին` 60.0 հազ. դրամ, Կամո Հարոյանին` 150.0 հազ. դրամ և Արթուր Սարգսյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 480.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
(Որոշումը փոփ. 01.03.07 N 217-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 15 |