«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 204-Ն
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ (ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Դիլիջան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը (հողերի օգտագործման սխեման)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով համապատասխանեցնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կնքված վարձակալական պայմանագրերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կառավարման պլանին (հողերի օգտագործման սխեմային) և ապահովել դրանց պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Դիլիջան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի նախագծով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Լ Ա Ն
2 0 0 7 - 2 0 1 1 Թ Թ.
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |