Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2007-10.01.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.129
Ընդունող մարմին
Վայոց ձորի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2007
Ստորագրող մարմին
Վայոց ձորի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.01.2024

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50907098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ

22 հունվարի 2007 թ.
ք. Եղեգնաձոր

թիվ 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի՝ մարզպետը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2003 թ. սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված կարգի «VII. Փաստաթղթերի պահպանումը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«73. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց գործավարության ավարտվելու տարվան հաջորդող 2-րդ տարվա ընթացքում, բացառությամբ 5 տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:

74. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը իրականացվում են  «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

75. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

76. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

77. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:»:

Ս. Սարգսյան