Գլխավոր տեղեկություն
Համար
N 525
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.07.2003-03.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0525.25.08.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 525
քաղ. Երևան

 

ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետին, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի պահանջներն ու նպատակ ունենալով ուժեղացնելու վերահսկողությունը հարկ վճարողների (այդ թվում` ֆիզիկական անձանց) կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի շրջանառության օրինականության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե դրանք որպես ծախս հաշվեգրելու համար ակտիվների ձեռքբերման գծով իրականացված տնտեսական գործառնությունները հարկ վճարողի մոտ ձևակերպված են սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերով (հաշվարկային ու այլ փաստաթղթերով), և եթե ծախս ձևակերպող հարկ վճարողների մոտ փաստացի կատարված գործառնություններին վերաբերող առկա սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերն ունեն հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով ու իրավական այլ ակտերով ծախսերի (ծախսումների) հավաստիության (հիմնավորվածության) նկատմամբ ներկայացվող պահանջներն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները և տարրերը, իսկ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված` նյութական ու ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների, այլ ակտիվների ձեռքբերման դեպքում` նաև այլ անհրաժեշտ տվյալներ ու տարրեր.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմված ծախսերը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում, համարվում է նաև գործարքի մյուս կողմի եկամուտները հիմնավորող փաստաթուղթ.

գ) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

դ) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վրա:

(2-րդ կետը փոփ. 30.10.00 N 693)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 N 693)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 N 693)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 25-ի N 525 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

I. Ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

1. Նյութական (և այլ համանման) ծախսերի հաշվեգրման համար նյութական ու ոչ նյութական ակտիվների (հիմնական միջոցներ, անավարտ կապիտալ ներդրում և այլն), ապրանքանյութական պաշարների (նյութեր, փոքրարժեք ու արագամաշ առարկաներ, անավարտ արտադրանք, պատրաստի արտադրանք, շրջանառության ծախսեր, ապրանքներ և այլն, այսուհետև` ակտիվ) ձեռքբերման (մուտքագրման, ընդունման) ժամանակ իրականացված գործարքները, գործառնությունները հավաստող փաստաթղթեր են համարվում` մասնավորապես, ապրանքատրանսպորտային բեռնագիրը, պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը), հաշիվ-ապրանքագիրը, ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումը (այսուհետև` ծառայությունների մատուցում) հաստատող ակտը և այլ տիպի կատարողական փաստաթուղթը, ինչպես նաև մանրածախ առևտրի (ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի այլ վայրի) և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից տրված` ակտիվների (մատուցված ծառայությունների) գնման չեկը (այսուհետև սույն կետում նշված հավաստող փաստաթղթերի ամբողջությունն անվանվում է նաև հաշվարկային փաստաթուղթ):

2. Հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի իրականացրած գործարքը հաստատող` հարկման հիմք հանդիսացող (ծախսերը հիմնավորող) հաշվարկային փաստաթուղթ է, որում արտացոլված են (ներառված են ըստ էության) հետևյալ վավերապայմանները`

ա) հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ակտիվներ վաճառող (տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարողի`

- իրավաբանական անձի իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը կամ դրոշմակնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը և ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի ՀՎՀՀ-ն.

գ) ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի`

- իրավաբանական անձի իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը և (կամ) դրոշմակնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը և ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար ունենալը պարտադիր լինելու դեպքում` նաև հարկ վճարողի ՀՎՀՀ-ն.

դ) ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը,

ե) ակտիվների միավորի գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը:

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.10.00 N 693, փոփ. 10.07.03 N 864-Ն)

 

II. ԾախսերԸ հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջների առանձնահատուկ դեպքերը

 

3. Սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի որոշ վավերապայմաններ հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում այդ ենթակետերի պահանջները համարվում են բավարարված, եթե`

առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքված գրավոր պայմանագիր, որում արտացոլված են այդ վավերապայմանները, իսկ հաշվարկային փաստաթղթում առկա է հատուցման ենթակա ընդհանուր գումարը, գործարքն իրականացրած հարկ վճարողների լիազորված անձանց պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը և կատարված է հղում պայմանագրի ամսաթվին.

գործարքն իրականացվում է լիազորագրի (տեղեկանքի) հիման վրա (առանց կողմերի միջև գրավոր պայմանագրի կնքման), որում արտացոլված են`

ակտիվներ վաճառող (տրամադրող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը և (կամ) դրոշմակնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը և ստորագրությունը.

ակտիվներ վաճառող (տրամադրող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը և (կամ) դրոշմակնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը և ստորագրությունը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը:

Կազմվող հաշվարկային փաստաթղթում պարտադիր ներառվում են սույն կարգի 2-րդ կետում նշված մնացած վավերապայմանները, ինչպես նաև հղումը լիազորագրին (տեղեկանքին) և լիազորված ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը:

(3-րդ կետը խմբ. 30.10.00 N 693, փոփ. 10.07.03 N 864-Ն)

4. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները բավարարված են համարվում նաև այն դեպքերում, եթե`

ա) ակտիվներ վաճառող (տրամադրող) հարկ վճարողի եկամուտները հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ», «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները և ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի կնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը ու ՀՎՀՀ-ն.

բ) ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի ծախսերը հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով սահմանված վավերապայմանները և ակտիվներ առաքող հարկ վճարողի կնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը ու ՀՎՀՀ-ն:

(4-րդ կետը փոփ. 30.10.00 N 693, 10.07.03 N 864-Ն)

5. Պարզեցված հարկ վճարող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները (պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` դրանցում նշված համապատասխան գումարի չափով: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված համապատասխան տվյալները լրացվում են պարզեցված հարկ վճարող համարվողների կողմից ինքնուրույնաբար` ակտիվները մուտքագրելուց (ծառայությունների ընդունումը ձևակերպելուց) առաջ` անմիջականորեն կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում:

Պարզեցված հարկ վճարող չհամարվող անձանց համար ձեռք բերված ապրանքների կամ ստացած ծառայությունների դիմաց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` դրանցում նշված համապատասխան գումարի չափով, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարում մեկ միլիոն դրամի (հսկիչ-դրամարկղային բոլոր կտրոններում նշված համապատասխան գումարների հանրագումարը) չափով: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տվյալները լրացվում են պարզեցված հարկ վճարող չհամարվողների կողմից ինքնուրույնաբար` ակտիվները մուտքագրելուց (ծառայությունների ընդունումը ձևակերպելուց) առաջ` անմիջականորեն կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում:

Սույն կետի երկրորդ պարբերությունով նախատեսված կտրոնները` մեկ միլիոն դրամի չափով, ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` անկախ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածներին համապատասխան կատարված ու փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի ընդունումից:

(5-րդ կետը խմբ. 30.10.00 N 693)

 

III. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված չլինելը

 

6. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հարկման նպատակով հիմնավորված չեն համարվում (և, համապատասխանաբար, հարկային պարտավորությունը հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկելու համար հիմք չեն հանդիսանում, բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերի), եթե էականորեն խախտվել են սույն կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջները:

(6-րդ կետը խմբ. 30.10.00 N 693)

 

IV. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմելը (լրացնելը)

 

7. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմվում են առնվազն երկու օրինակից (օրենսդրությամբ, մասնավորապես, բանկային գործառնությունները կարգավորող, նախատեսված լինելու դեպքերում` նաև ավելի), որոնք պետք է լինեն նույնական (առանձին-առանձին կնքված կամ դրոշմակնքված ու ստորագրված): Դրա մի օրինակը պետք է գտնվի ապրանքն առաքող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի, իսկ մյուսը` ապրանքներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի մոտ: Գործարքի իրականացման պահին բնօրինակի չտրամադրման դեպքում այն ուղարկվում է փոստով:

8. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող հանդիսացող անձանց միջև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հայերեն: Գնորդի (ծառայությունից օգտվողի) համաձայնությամբ (պահանջով) նրանց կարող է տրվել այդ փաստաթղթի օտար լեզվով լրացված օրինակ:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 N 693) 

10. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կարող են լրացվել (կազմվել)` ներառելով նաև այլ (սույն կարգի 2-րդ կետում չնշված) տվյալներ ու տեղեկություններ (մասնավորապես, սահմանված դեպքերում` նշում անուղղակի հարկերի մասին, անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի համարը և այլն):

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան