ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2006 թ. | թիվ 747-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՌԱՍԿՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0006 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռասկո» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՌԱ-372 գրությունը, համաձայն որի ընկերությունը դիմել է կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0006 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի»
25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 59 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ռասկո» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0006 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռասկո» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|