«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1818-Ա
«ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՈՒԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին նյութական խրախուսման և համակարգի զարգացման միջոցներից «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն հատկացնել 4 մլն 800 հազ. դրամ:
2. Թույլատրել «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Նոյեմբերյանից Բագրատաշեն-Այրում մալուխային կապի 30 մլն դրամ արժողությամբ և 13 մլն 223 հազ. դրամ արժողությամբ գույքով` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
«Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն:
Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված Նոյեմբերյանից Բագրատաշեն-Այրում մալուխային կապի 30 մլն դրամ արժողությամբ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ 13 մլն 223 հազ. դրամ արժողությամբ գույքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 22-ի N 1018 որոշմամբ որպես մաքսային հսկողության գոտի սահմանված սահմանամերձ առևտրի շուկայի հողատարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերությունը:
4. «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ ընկերությանը դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`
ա) «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներին.
բ) «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 16 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՈՒԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Մնացորդային արժեքը | |
քանակը |
գումարը | ||
1. |
Շենք |
1 |
21 |
2. |
Վագոն-տնակ |
1 |
10 |
3. |
Կոնտեյներ |
2 |
17 |
4. |
Տերիտորիայի գրավլապատում |
|
1,029 |
5. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
|
6. |
Սեղան` 1-տումբանի |
3 |
|
7. |
Սեղան` 2-տումբանի |
2 |
|
8. |
Սեյֆ |
1 |
|
9. |
Գրամեքենա «Իվիցա» |
1 |
|
10. |
Գրքերի պահարան |
1 |
|
11. |
Սանհանգույց |
1 |
215 |
12. |
Ցանկապատ |
140 գծմ |
593 |
13. |
Տաղավարներ |
330 մ |
11,215 |
14. |
Լուսավորության ցանց |
|
25 |
15. |
Շինություն` 1-սենյականոց |
1 |
16 |
16. |
Շինություն` 3-սենյականոց |
1 |
82 |
|
Ընդամենը |
|
13,223 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|