«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2007 թ. |
N 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 15/1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» N 15/1-Ն որոշման 2-րդ կետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի» բառերով:
2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«(Ներկայացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան):»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |