«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1890-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված ու 2005 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված Փոխառության ARM-P2 պայմանագրով նախատեսված հայկական կողմի մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հողամաս տրամադրելու մասին» N 1940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Երևանի հարավ-արևելյան արդյունաբերական գոտու` Արցախի փողոցին հարող 18,0 հեկտար մակերես ունեցող հողատարածքն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, որպես վարկի «տեղական» մասով հայկական կողմի մասնակցություն, տրամադրել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերը փոխարինել «Երևանի հարավ-արևելյան արդյունաբերական գոտու` Արցախի փողոցին հարող 18,0 հեկտար մակերես ունեցող հողատարածքը սեփականության իրավունքով, որպես վարկի «տեղական» մասով հայկական կողմի մասնակցություն, հողի կադաստրային արժեքով ներդնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում» բառերով.
բ) որոշման 3-րդ կետում`
«հաշվարկվող վարձակալության գումարները կուտակվում և յուրաքանչյուր տարվա վերջում նպատակաուղղվում են» բառերը փոխարինել «սեփականության իրավունքով տրամադրվող հողամասը՝ կադաստրային արժեքը կազմող գնով նպատակաուղղվում է» բառերով,
«ավելացմանը» բառից հետո լրացնել «՝ բաժնետոմսերի թվի ավելացման միջոցով՝ ավելացված բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը» բառերով.
գ) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝
ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողամասի նկատմամբ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումից հետո ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ բաժնետոմսերի թվի ավելացման միջոցով.
բ) թույլատրել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողամասի գրավադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ Ճապոնիայի կառավարության արտոնյալ ՅԵՆ վարկային ծրագրի շրջանակներում մշակված «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրի համար հատկացված վարկի գծով պարտավորությունների կատարումն ապահովելու համար:».
դ) որոշման 4-րդ կետում «հողօգտագործողի» բառը փոխարինել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության» բառերով.
ե) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողամասի նկատմամբ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|