040.0036.28.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 հունվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1998 թվականի N 36
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների և երկրաբանության ոլորտների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) ստեղծել նախարարության ենթակայության երկրաբանության վարչություն` բյուջետային հիմնարկի կարգավիճակով.
բ) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել նշված վարչությունների կանոնադրությունները և կառուցվածքը:
(1-ին կետը փոփ. 06.12.99 N 741)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նախատեսել նշված վարչությունների պահպանման ծախսերը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |