ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
20 նոյեմբերի 2006 թ. |
թիվ 1/1167-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Հ ԵՎ Ֆ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 2006 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 13/7 արձանագրությամբ արձանագրվել է «Հ ԵՎ Ֆ» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից թույլ տրված ապահովագրության վերաբերյալ օրենքների և այլ իրավական ակտերի հետևյալ խախտումը.
«Հ ԵՎ Ֆ» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից 2006 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ապահովագրական սակագների հիմնավորումը չի ընդունվել, քանի որ այն իրականացվել է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ 1296-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական սակագների հիմնավորման կարգի» պահանջներին համապատասխան, ինչի մասին ընկերությանը տեղյակ է պահվել Հայատանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 13-08/2200 գրությամբ: Սակայն ընկերությունը շարունակել է իրականացնել ապահովագրություն չհիմնավորված սակագներով:
Նշված խախտումը նախատեսված է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով:
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 36-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (09.11.2006 թ. թիվ 52 արձանագրություն), որոշում եմ.
1. «Հ ԵՎ Ֆ» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից սույն որոշման նախաբանով նկարագրված խախտման համար կասեցնել «Հ ԵՎ Ֆ» ՍՊԸ ապահովագրական ընկերությանը տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0044 լիցենզիայի գործողությունը:
2. Կասեցված ժամանակաշրջանում ընկերությունն իրավունք չունի կնքել լիցենզիայով վերապահված ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրեր և տրամադրել վկայագրեր:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված սահմանափակումները չեն տարածվում ընկերության կողմից մինչև սույն որոշման մեջ ուժի մեջ մտնելը կնքած պայմանագրերից բխող պարտավորությունների վրա:
Նախագահ` |
Տ. Սարգսյան |