ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 627-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 2 ՇՈՒԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Երևանի թիվ 2 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 709) 2006 թվականի օգոստոսի 22-ի, 2006 թվականի սեպտեմբերի 22-ի և 2006 թվականի հոկտեմբերի 13-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Երևանի թիվ 2 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Խորենացու 35 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|