Գլխավոր տեղեկություն
Համար
N 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.05.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 մայիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 1997 թ. N 160

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանի դասընթացների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասի նվազեցման հաշվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնել 12311 հազ.դրամ արժեքով գույքը (ցանկը կցվում է)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին հատկացնելու համար:

2. Սույն որոշման առաջին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու կապակցությամբ «Երևանի N 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասը սահմանել 23.71 տոկոս:

(2-րդ կետը փոփ. 19.12.02 N 2084-Ն)

3. Երևանի քաղաքապետին` «Երևանի N 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության տարածքից 0.62 հեկտար սահմանված կարգով մշտական օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին` ճշտելով դրա սահմանները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

(դրամ)

Ցանկապատ-պարիսպ (երկաթբետոնե)

-

1552000

Ցանկապատ-պարիսպ (մետաղյա)

-

702060

Ջեռուցման ցանց

-

506640

Ջեռուցման ցանցի բաշխման տնակ

-

70120

Հանգստյան գոտի

-

2590560

Լուսավորության ցանց

-

167800

Ասֆալտապատ տարածք

-

4698000

Օժանդակ տնտեսական վանդակներ

-

292630

Մետաղական կոնստրուկցիա

-

350770

Տնակ (պահակի)

-

220800

Գազի լցավորման ծածկ

-

549580

Տնակ (գազի լցավորման)

-

350070

Մետաղյա ցանկապատ

-

259590

_________________________________________________

Ընդամենը

-

12310620