Գլխավոր տեղեկություն
Համար
N 1876-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 1876-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2004-2005 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունների գծով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 133200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ խորհրդատուին փաստացի վճարելու, իսկ 33200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ խորհրդատուից պահված ավելացված արժեքի հարկը և եկամտահարկը վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ կնքված՝ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրին՝ դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ անձից կատարված գնում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հիման վրա՝

ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը, գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել պայմանագրի ֆինանսավորումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 11
Երևան