«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1629-Ա
«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշմամբ լուծարվող «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝
1.1. Հաշվեկշռային մեթոդով 159457,83 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքերը և կառուցվածքները` համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով` որպես 2 լոտ։
1.2. Մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 5 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 15 |
|
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Գնահատված մեծությունը |
Մեկնարկային գինը |
ԱՌԱՋԻՆ ԼՈՏ | |||
1. |
Գլխավոր մասնաշենք (սառնարան) (11583 քառ. մ) |
140227,42 |
7011,5 |
2. |
Բեռնման կայան (949 քառ. մ) |
6569,85 |
328,5 |
3. |
Երկաթբետոնե ջրամբար |
524,87 |
26 |
4. |
Տարածքի բարեկարգում |
1789,76 |
89,5 |
5. |
Ցանկապատ (710 գծմ) |
543,08 |
27 |
|
Ընդամենը |
|
7482,5 |
ԵՐԿՐՈՐԴ ԼՈՏ | |||
1. |
Կոմպրեսորային կայան (1200 քառ. մ) |
8307,5 |
415,5 |
2. |
Խտացուցիչ` պոմպակայանով (216 քառ. մ) |
1495,35 |
75 |
|
Ընդամենը |
|
490,5 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |