«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1821-Ա
ՇԵՆՔ ԱՄՐԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի N 55 հասցեում գտնվող Գուգարքի ոստիկանության բաժնի նախկին վարչական շենքը` 230 քառ. մետր մակերեսով և 18 մլն դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 7 |