Գլխավոր տեղեկություն
Համար
N 294
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.07.2004-25.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.22/19
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0294.24.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1997 թվականի N 294
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությաՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն)

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ., լրաց. 11.05.02 N 522, փոփ. 08.07.04 N 991-Ն)

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.07.04 N 991-Ն)

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող այլ լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն են հայտնում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցված, վերջինիս է տրամադրում տեղեկություններ «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կատարվող ձևակերպումների, այդ թվում` գանձված հարկերի, հաստատագրված վճարների և մաքսատուրքի վերաբերյալ, ինչպես նաև «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» մաքսային ռեժիմներով կատարվող ձևակերպումների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա տրամադրում է մաքսային հսկողության իրականացման ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 N 674)

զ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների հարցումների, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի, անձնագրային տվյալների, ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին տրված կնիքների, դրոշմակնիքների վերաբերյալ.

է) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում`

եռամսյակային արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին Ձև ՀՇ-1 հաշվետվության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 1),

տարվա արդյունքներով, մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը, անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 2):

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան տրամադրում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն:

(1-ին կետը փոփ., խմբ. 11.05.02 N 522, փոփ. 03.06.02 N 674, փոփ., խմբ., լրաց. 08.07.04 N 991-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:

(2-րդ կետը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան



Ձև 1

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ ____ եռամսյակ» 

 

Ապահովադրի անվանումը

 

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

 

Հիմնադրամում գրանցման համարը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Գտնվելու վայրը

 

Գործունեության իրականացման վայրը

 

Հեռախոսահամարը

 

«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի

 

«Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը

 

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն)


Ձև 2

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)

 

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

 

Ապահովադրի կոդը (1-ին տող)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Վկայականի համարը (2-րդ տող)

 

Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր)

 

Սոցիալական քարտի համարը

 

Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող)

 

Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)

 

Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր)

 

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող)

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող)

 

Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)

 

___________________

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան