ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հոկտեմբերի 2006 թ. |
N 636-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 560 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Էդուարդ Միրիջանյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 560) 2006 թվականի հուլիսի 21-ի թիվ 560/1 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «Էդուարդ Միրիջանյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|