«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1583-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի`
ա) N 1 աղյուսակի`
1-ին կետի 5-րդ սյունակում «98» և «88» թվերը համապատասխանաբար փոխարինել «97» և «87» թվերով,
4-րդ կետում «մինչև 2006» բառերը փոխարինել «մինչև 2008» բառերով, իսկ «2006» թիվը` «2008» թվով,
7-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից» բառերով,
8-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից`» բառերով.
բ) N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը
|
». |
գ) N 3ա աղյուսակի «Նորմը` ըստ» սյունակում «A դասի» և «4-րդ դասի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԱՌԱՅԻՆ» և «ՁՄԵՌԱՅԻՆ» բառերով.
դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:».
զ) VIII բաժնի N 5 աղյուսակի`
«ՀՍՏ 220 (ԵՆ 237)», «ՀՍՏ ԵՆ 12916» և «ԵՆ 1601» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|