«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 574-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» N 3920 ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» N 3920 ծրագրի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային միավորման համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 2006 թվականի փետրվարի 20-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006 թվականի ապրիլի 4-ին հաստատված N CR/ICB/B1-G/006-05 մրցույթի արդյունքները` 663,910,322 դրամ պայմանագրային արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով «Մեդիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 10 |