«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 772-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի հետագա բարելավման, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ վարկային ծրագրի իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին:
2. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ վարկային ծրագրի կառավարման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ ստեղծելու մասին» N 162 որոշմամբ ստեղծված հոգաբարձուների խորհրդին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ ստեղծելու մասին» N 162 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետով հաստատված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 10 |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (հոգաբարձուների խորհրդի նախագահ)ՀՀ տարածքային կառավարման նախարարՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարՀՀ քաղաքաշինության նախարարՀՀ կրթության և գիտության նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԵրևանի քաղաքապետ«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)Հայ ընդհանուր բարեգործական միության Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)ՀՍՆՀ-ի գործադիր տնօրեն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|