041.0116.010497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1997 թվականի N 116
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցներ` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի.
գ) աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 20.10.97 N 492)
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների աշխատանքի վարձատրության խմբերը:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ n 1 |
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Անվանումը |
Հաստիքային միավորը |
Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն |
1 |
Գլխավոր (ավագ) հաշվապահ |
1 |
Մասնագետներ` | |
աշխատանք փնտրող յուրաքանչյուր 450 անձի սպասարկման համար |
1 (բայց ոչ պակաս, քան 2 հաստիքային միավոր` մեկ զբաղվածության տարածքային կենտրոնի համար) |
Սպասարկող անձնակազմ` | |
գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի տեսուչ, հաշվետար, գանձապահ, տնտեսվար, պարետ, արխիվարիուս, վարորդ, պահակ, հավաքարար |
1 (մինչև` աշխատանք փնտրող 1000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար) |
Ծանոթագրություններ: 1. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների զբաղվածության կենտրոններում սահմանվում են տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններ:
2. Զբաղվածության տարածքային կենտրոններում յուրաքանչյուր 5 հաստիքային միավորի հաշվով սահմանվում է բաժնի պետի մեկ պաշտոն:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
ՀԱՎԵԼՎԱԾ n 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերը (դրամ) |
Տնօրեն` | |
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |
9250-22600 9110-20400 8990-18700 |
Բաժնի պետ, գլխավոր հաշվապահ | 8860-17600 |
Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ, ավագ իրավական տեսուչ | 8630-12700 |
Առաջատար մասնագետ, հաշվապահ, իրավական տեսուչ | 8530-11850 |
1-ին կարգի մասնագետ |
8420-11000 |
2-րդ կարգի մասնագետ | 8180-10000 |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |