«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 941-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1003-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասին» N 1003-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ընդգրկված «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ Ա. Ղազարյանի և «Արմտրանսէքսպեդիտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Սումբատյանի փոխարեն ռոտացիոն կարգով ընդգրկել «Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Մարտիրոսյանին և «Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Մելիքյանին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի14-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասին» N 1003-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով հաստատված «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ա. Մանուկյան |
- |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Լ. Գևորգյան |
- |
ՀՀ Նախագահի օգնական |
Ս. Ղոնաղչյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ |
Հ. Դավթյան |
- |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Ս. Մարտիրոսյան |
- |
«Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն |
Ս. Մելիքյան |
- |
«Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն |
Ա. Ղազարյան |
- |
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 13 |