«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1070-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N ՆԿ-70-Ա կարգադրության 27-րդ, 28-րդ և 30-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության 2007-2009 թվականներին նյութատեխնիկական միջոցների վերազինման, ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովման և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի հատկացման կենտրոնների տեխնիկական հագեցվածության ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ վարել բանակցություններ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության նյութատեխնիկական միջոցների վերազինման, ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովման և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի հատկացման կենտրոնների տեխնիկական հագեցվածության ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավելու համար:
3. Սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիրը կիրառելի է`
ա) սույն որոշման 2-րդ կետի գործընթացի ավարտից հետո.
բ) Հայաստանի Հանրապետությունում գործող համապատասխան օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու պայմաններում:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետի և 3-րդ կետի «բ» ենթակետի գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածի աղյուսակում արտացոլված միջոցառումների վերաբերյալ` ըստ հիմնական ուղղությունների և հիմնավորումների:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 3 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
I. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման հիմնահարցերը, ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում համարվում են ոստիկանության մարմինների կարևորագույն գործառույթներից: Նշված խնդիրներն իրականացնելու նպատակով տասնամյակներ ի վեր լայնորեն օգտագործվել են հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք ԽՍՀՄ տարիներին նախագծվել և համակարգում ներդրվել են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կառուցվածքում գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտների կողմից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մասնագիտացված գիտահետազոտական ամբողջ պոտենցիալը մնաց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կազմում, բնականաբար, նաև դադարեցվեց տեխնիկայի կենտրոնացված մատակարարումը Հայաստանի Հանրապետություն:
Ելնելով սուղ ֆինանսական վիճակից` 1992 թվականից ի վեր ճանապարհային անվտանգության և հասարակական անվտանգության պահպանման ոլորտում ընդգրկված ստորաբաժանումներն ապահովվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցների պահանջարկի միայն 25%-ով, բացի այդ ներկայումս շահագործվող տեխնիկայի կեսից ավելին սպառել է սահմանված ռեսուրսները, բարոյապես ու ֆիզիկապես մաշվել:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների թվաքանակի շարունակական աճը, դրանով պայմանավորված նաև երթևեկության ինտենսիվության զգալի բարձրացումը, ինչպես նաև զանգվածային միջոցառումների նկատելի ավելացումը` անհրաժեշտություն է առաջացել ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման աշխատանքներում լայնորեն կիրառել տեխնիկական ժամանակակից միջոցներ:
Այդ նպատակով սույն ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության նյութատեխնիկական միջոցների վերազինման, ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովմանը և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի հատկացման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
II. ԾՐԱՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2007-2009 թվականներին:
Նյութատեխնիկական միջոցների վերազինումը, ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովումը և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի հատկացումը, կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով:
Մասնավորապես`
ա) նյութատեխնիկական միջոցների վերազինումը կիրականացվի հետևյալ ծավալներով`
ճանապարհների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ու հսկողության համար ձեռք կբերվի 4 շարժական լաբորատորիա` 117,600.0 հազ. դրամ,
պետական ավտոտեսչության համակարգի ընդհանուր համակարգչային տվյալների շտեմարանի ստեղծման նպատակով ձեռք կբերվեն ծրագրային փաթեթ և վերջինիս համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և համակարգիչներ` 319,200.0 հազ. դրամ,
արբանյակային նավիգացիոն համակարգում պետական ավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ավտոմոբիլների ընդգրկում, այդ թվում` GPS սարքեր, ճանապարհային թվային քարտեզներ, կառավարող համակարգ` 210,000.0 հազ. դրամ,
պետական ավտոտեսչության ստորաբաժանումների (հնարավոր է նաև իրավապահ և շահագրգիռ այլ գերատեսչությունների միջև), ինչպես նաև պարեկային ավտոմոբիլների միջև տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով կապի ստեղծում` 1,260,000.0 հազ. դրամ.
բ) ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովումը կիրականացվի հետևյալ ծավալներով`
ձեռք կբերվեն ընդհանուր թվով 400 պարեկային թեթև մարդատար ավտոմոբիլներ, ինչպես նաև բարձր անցանելիությամբ ավտոմոբիլներ` կահավորված տրանսպորտային միջոցների արագությունը չափող սարքավորումներով և ռադիոկապով` 5,575,500.0 հազ. դրամ,
ձեռք կբերվի մեկ ուղղաթիռ` 210,000.0 հազ. դրամ,
ձեռք կբերվի 16 էվակուատոր` 336,000.0 հազ. դրամ,
ձեռք կբերվի 50 պարեկային մոտոցիկլետ` 420,000.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն կշռային հսկիչ լաբորատորիա, հատուկ լուսային և ձայնային ազդանշան արձակող սարքեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ` 1,336,440.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն կապի միջոցներ (տրանսպորտային միջոցներում տեղադրվող ստացիոնար ռադիոկապեր, ձեռքի ռադիոկապի միջոցներ, ստացիոնար ռադիոկապի միջոցներ, բջջային հեռախոսներ, խաչմերուկներում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները ֆիքսելու տեսախցիկներ, ձայնարձակման աստիճանը որոշող սարքեր, տրանսպորտային միջոցներում համակարգիչներ` տպիչ սարքերով, տրանսպորտային միջոցներում տեղադրվող ալկոհոլի պարունակությունը որոշող սարքեր, տրանսպորտային միջոցում տեղադրվող տեսախցիկներ)` 5,718,720.0 հազ. դրամ.
գ) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման համարանիշերի հատկացումը և կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը կիրականացվեն հետևյալ ծավալներով`
կիրականացվեն թվով 15 տարածքային կենտրոնների շենքերի կառուցում, ավտոդրոմի կահավորում և դիագնոստիկ կայանների ստեղծում, որոնց համար անհրաժեշտ գումարը կազմում է 6,048,000.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն թվով 75 տրանսպորտային միջոց (մոտոցիկլետներ, թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատար կցորդներ)` 806,400.0 հազ. դրամ,
ձեռք կբերվի տեսական քննությունների անկացման ծրագրային փաթեթ` 2,100.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 70 վարորդական տեսական քննություններ ընդունելու համար համակարգիչներ և տպիչ սարքեր` 23,520.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 15 պլաստիկ քարտերի տպիչ սարք (ZEBRA ֆիրմայի)՝ Card printer P330 EI հիշողության թվային քարտ (ЧИП) պարունակող քարտերի համար` 47,250.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն տպիչ սարքերի 1000 ներկող ժապավեն` 52,500.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 500000 հիշողության թվային քարտ պարունակող պլաստիկ քարտ` 315,000.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 16 թվային ֆոտոխցիկ` 2,016.0 հազ. դրամ,
ձեռք կբերվի համակարգի ծրագրային ապահովման փաթեթ` 84,000.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 40 համակարգիչ` 13,440.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 15 մոդեմ` 630.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 3 օպերատիվ կառավարման կենտրոնի սերվեր` 7,560.0 հազ. դրամ,
ձեռք կբերվեն 30 տրանսպորտային միջոցների ագրեգատների համարների ստուգման DEX DETECTOR սարք` 4,788.0 հազ. դրամ:
2007-2009 թվականների ընթացքում ծրագրի իրականացման համար պահանջվող ցանկալի ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 22,910,664.0 հազ. դրամ, որի ֆինանսավորման աղբյուրներ են հանդիսանալու Համաշխարհային բանկից ստավող վարկային միջոցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում նախատեսվող փոփոխությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ակնկալվող լրացուցիչ մուտքերը:
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կատարած հաշվարկների, ակնկալվում է 2007-2009 թվականների ընթացքում եկամուտների ստացում` շուրջ 18,105,437.0 հազ. դրամ (այդ թվում` 9,982,367.0 հազ. դրամը կազմում են արտաբյուջետային եկամուտները, որից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության կողմից նախատեսվում է վճարել վերջինիս աշխատողներին հավելավճարներ), ընդ որում 13,972,296.0 հազ. դրամն արդեն իսկ նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների ՄԺԾԾ-ով: Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների ՄԺԾԾ-ով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացրած տեղեկատվության համաձայն նշված տարիների ընթացքում պետական ավտոտեսչության պահպանման ծախսերի ֆինանսավորմանը կուղղվի 2,929,567.5 հազ. դրամը:
Ծրագրով նախատեսված միջոցառումների ծավալները և պահանջվող ներդրումները, ըստ տարիների 2007-2009 թվականների համար ներկայացվում են աղյուսակում (կցվում է):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ*
NN |
Ծրագրի անվանումը |
2007 թ. |
2008 թ. |
2009 թ. |
Ընդամենը` 2007-2009 թթ. | |||||
եկամուտը |
ծախսը |
եկամուտը |
ծախսը |
եկամուտը |
ծախսը |
եկամուտը |
ծախսը |
տարբերությունը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
ՀՀ կառավարությանն առընթեր |
43,689,000 |
635,600,000 |
43,689,000 |
635,600,000 |
43,689,000 | 635,600,000 | 131,067,000 |
1,906,800,000 |
(1,775,733,000) |
2. |
Ճանապարհային երթևեկության |
3,037,900,000 |
4,532,220,000 | 2,537,900,000 | 4,532,220,000 | 2,537,900,000 | 4,532,220,000 | 8,113,700,000 | 13,596,660,000 | (5,482,960,000) |
3. |
Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի հատկացման կենտրոնների տեխնիկական հագեցվածության մասին ծրագրի իրականացում | 3,102,690,000 | 2,469,068,000 | 3,286,990,000 | 2,469,068,000 | 3,470,990,000 | 2,469,068,000 | 9,860,670,000 | 7,407,204,000 | 2,453,466,000 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 6,184,279,000 | 7,636,888,000 | 5,868,579,000 | 7,636,888,000 | 6,052,579,000 | 7,636,888,000 | 18,105,437,000 | 22,910,664,000 | (4,805,227,000) | |
որից՝ արտաբյուջետային միջոցներ | 3,660,789,000 | 3,160,789,000 | 3,160,789,000 | 9,982,367,000 | ||||||
ՀՀ 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ով |
4,589,092,000 |
976,522,500 | 4,661,602,000 | 976,522,500 | 4,721,602,000 | 976,522,500 | 13,972,296,000 | 2,929,567,500 | ||
ՀՀ պետական բյուջեի միջոցներով | 1,595,187,000 | 1,206,977,000 | 1,330,977,000 | 4,133,141,000 | ||||||
Արտաբյուջետային միջոցներից | 3,660,789,000 | 3,160,789,000 | 3,160,789,000 | 9,982,367,000 | ||||||
|
ՀԲ-ի միջոցներով | 6,041,701,000 | 6,429,911,000 | 6,305,911,000 | 18,777,523,000 |
*Ծանոթագրություն -
հաշվարկները կատարվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալների հիման վրա: Հաշվարկներում՝ 1 ԱՄՆ $ = 420 դրամ: